Էրոտիկան հետաքրքրել է բոլոր ժամանակների նկարիչներին, իսկ առավել հստակ այն արտահայտված է Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչների մոտ...
Մեզանից ամեն երկրորդը լսել կամ տեսել է Լեոնարդո դա վինչիի «Ջոկոնդա»-ն, սակայն, հավատացեք, Դա Վինչիի «Լեդան կարապի հետ» նկարը կատարման մակարդակով գերազանցում է Մոնա Լիզային... Զարմանալի է, որ այդ հիասքանչ ստեղծագործությունը մնացել է ստվերում......
«Լեդան կարապի հետ» Լեոնարդո դա Վինչիի
Ի՞նչ է էրոտիկան, ի՞նչ է «մերկությունը» արվեստի մեջ: Պարզաբանենք...))) Մերկությունը ստեղծագործական արվեստի հիմնական բաղադրիչն է, որն արտահայտում է մարդկային հույզերի ու իտելեկտի բարձրագույն դրսևորումները...
Էրոտիկան սեքսուալ հույզերի փոխանցման արվեստ է... էրոտիկ ստեղծագործութունների մեջ պատկերված անձանց վարքագիծը կարող է կապված լինել ինչպես անկեղծ, գրեթե աստվածային սիրո զգացման, այնպես էլ հասարակ սեռական ցանկության հետ...
Մեծ է տարբերությունը էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի միջև: Ինչո՞ւմն է տաբերությունը: Ասեմ))) Լույսի և «ակցենտի»: Ի տարբերություն պոռնոգրաֆիայի՝ էրոտիկան չի շեշտում «գրաֆիկական մանրամասներ»)))
Էրոտիկայում հաճախ առկա է թերասությունը, սյուժեն անավարտ է... Պատկերված սիրո նախերգանքն ու մանրամասները «հանձնվում են» դիտողի, լսողի կամ ընթերցողի երևակայությանը...
Ըստ Ֆասմերի բառարանի տվյալնների՝ էրոտիկա-ցանկասիրություն, զգայական խաղ, սիրային պոեզիա:
«էրոտիկա» բառը ծագում է հունարեն ἐρωτικός բառից և նշանակում է «սեր, սիրահարված, կրքոտ...սեր և կիրք, սիրել, ցանկանալ»:
Մի շարք եվրոպական լեզուներում բառը փոխ է առնված լատ. erōtica-ից: Իսկ ռուսերեն ЭРОТИКА -ն փոխ է առնված գերմաներենից-erotisch:
Ըստ Ուշակովի բացատրական բառարանի՝ էրոտիկա - լայն իմաստով՝ միագումարը, ամբողջությունը այն ամենի, ինչ կապված է մարմնական սիրո հետ, իսկ նեղ իմաստով՝ գրավչության հոգեբանական ասպեկտները, նրա զարգացումն արտահայտումը հաղորդակցման, արվեստի, նորաձևության մեջ...(Д. Н. Ушаков):
Խնդրեմ, իսկ հիմա առնչվեք «մերկ ճշմարտության կամ ճշմարիտ մերկության» ու աստվածային գեղեցկության հետ....))))
Համաշխարհային արվեստի մարգարիտներ
«Վեներան զուգվում է», Դիեգո Վելասկես, 1649-51թթ.
«Էրոտից պաշտպանվող աղջիկը» Բուգրո Ադոլֆ -Վիլյամ
«Վեներայի ծնունդը» Սանդրո Բոտիչչելի... Ի՞նչ ենք տեսնում: Ամոթխած աղջիկ, որի աչքերում թափառող լուսավոր թախիծ կա, ասես տառապանքի համար է աստվածուհին իջնում երկիր... Իսկ Վեներայի դեմքը Սիմոնետտա Վեսպուչիի հիասքանչ դեմքն է, որը շատերի համար դարձավ «բոտիչչելյան տրամադրության» խորհրդանիշ...
«Վեներան և Մարսը» Սանդրո Բոտիչչելի
«Մերկ Մահան» Ֆրանսիսկո Գոյա
Շարունակելի...)))))