Russias President Putin and Turkeys President Erdogan review a guard of honour during a welcoming ceremony in AnkaraAraratnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել Փարիզում կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդում է Meduza.io-ն:

«Էրդողանի հետ հանդիպում նախատեսված չէ, այդպիսի հանդիպում չի լինելու»,- ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ Էրդողանը Սու-24-ի միջադեպից հետո բազմիցս հայտնել է Պուտինի հետ հանդիպելու կամ հեռախոսազրույց ունենալու պատրաստակամության մասին, սակայն մերժում է ստացել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել