Panorama.am-ը գրում է.

Թուրքիան մտադիր չէ որևէ մեկի առջև ներողություն խնդրել իր սահմանների պաշտպանության համար: «ՏԱՍՍ»լրատվական գործակալության փոխանցմամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերիգի հետ հանդիպումից առաջ նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Վերջինիս խոսքով, Ռուսաստանը երեք անգամ տեղեկացվել է Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության սկզբունքների մասին՝ նախքան տեղի ունեցած միջադեպը:

Դրա հետ մեկտեղ, ըստ Դավութողլուի, Թուրքիան մտադիր չէ պատասխանել Ռուսաստանի պատժամիջոցներին և հրավիրում է ռուսաստանի քաղաքացիներին շարունակել գալ Թուրքիա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել