Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը չի զգա թուրքական արտադրանքի բացակայությունը շուկայում, քանի որ առկա են այլընտրանքային մատակարարներ: Այդ մասին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը:


«Ռուսաստանը չի զգա, որ Թուրքիան այսօր ներկա չէ ռուսական շուկայում: Դա ակնհայտ է, հավատացեք»,- ասել է նա:


Նախարարի խոսքով՝ այլընտրանքային մատակարար կարող է դառնալ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Մարոկկոն, Իսրայելը:


Էկոնոմիկայի զարգացման փոխնախարար Օլեգ Ֆոմաչևը հայտարարել է, որ գները կարող են աննշան բարձրանալ, եթե չհաջողվի արագ փոխարինող գտնել Թուրքիայից մատակարարվող ապրանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել