Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մոսկվայում քննարկել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների չեղարկման հարցը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ հավելելով, որ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկում կնքված համաձայնագրի կատարման մասին պայմանը պահպանվում է, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Օլանդը Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել Պուտինին միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային։ Նրա խոսքով՝ այդ նպատակի համար գերտերությունները պետք է «մեծ կոալիցիա» կազմեն։
Associated Press-ի փոխանցմամբ` Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությանը` ահաբեկչության դեմ պայքարում:



