ԱԱԾ դրսևորած պրոֆեսիոնալիզմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն օպերատիվ, արհեստավարժ ու պատասխանատու է իր գործողություններում:
Բրա՛վո, տղերք:
Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտանալու տեղ ունի, քանզի իր ապահովության և անվտանգության համար կառույցն աշխատում է բարձր մակարդակով:
Վստահությունը նման կառույցի նկատմամբ պետք է լինի բարձր, քանի որ խոսքը գնում է համընդհանուր անվտանգության մասին: Իսկ անվտանգության մեջ մտնում է նաև տեղեկատվությունը, որը, բնականաբար, պետք է լինի զուսպ և համապարփակ:
Այս քայլով ապացուցվեց, որ նման «խաղերը» մեր երկրում չեն անցնում, իսկ «խաղեր տվողներին» սպասվում է դաժան պատիժ, քանի որ խոսքը գնում է խաղաղ բնակչության անդորրը խանգարելու ու վնասներ պատճառելու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել