Ըստ ամերիկյան ընկերության՝ թուրքերի 8 տոկոսը համակրում է Իսլամական պետությանը...
Ամերիկյան հետազոտական կառույցներից մեկի` «PEW-Research Center»-ի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում հարցվածների 8 տոկոսն իր համակրանքն է արտահայտել «Իսլամական պետությանը»:
Դեռ 1990-ական թվականներին Թուրքիայի հատուկ ծառայությունների ուսումնասիրությունների համաձայն՝ երկրի բնակչության մոտ 7-8 տոկոսը համարվում էր իսլամական արմատականության կրող, որոնց բնորոշել էին որպես «շարիաթականներ»:
Թուրքական պարբերականներից մեկը գրել է, թե քիչ է մնացել, որ «Իսլամական պետությունը» ևս հաղթահարի 10 տոկոսանոց ընտրական շեմը և մտնի թուրքական խորհրդարան: :Ճ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել