Հետաքրքիր է չէ՞, 90 ականների սովի տարիներին ԱՄՆ այդքան օգնություն ուղարկեց՝ սննդից սկսած նավթով ու գումարով վերջացած, հիմա բազմաթիվ դրամաշնորհներ նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի համար,բայց մենք ասում ենք փչացած Ամերիկան, մասոնները և այլն և այլն: Եվրոպան երկրաշարժի ժամանակ, դրանից հետո, հիմա այդքան գրանտներ ու տարբեր միջոցներ իջեցրեց, որը լրիվ փոշիացրեցին ու այդքանի մեջ հիշում են միայն միասեռականների համար տրվող գրանտները ու Եվրոպային անվանում այլասերված, գոմիկներով պղծված երկիր: Ռուսաստան. Հայկական տրանսֆերտների 70 % ը գալիս է այնտեղից, այդքան աշխատողներ, ռազմական համագործակցություն և այլն,բայց մեկ ա ասում ենք էդ ալկաշ ռուսները, դավաճան ռուսները:
Հետաքրքիր է մենք ի՞նչ ենք արել երբևէ այս երկրների համար,որ կարծում ենք իրենք պարտավոր են, պիտի պարտադիր մեր համար անեն ու բոլորին պիտակներ ենք կպցնում: Հիմա այսքանի մեջ փչացածը ո՞վ է,մենք թե իրենք: Անկեղծ էլի կասե՞ք ինչի պիտի իրենք միշտ մեզ համար որպես պարտականություն ինչ-որ բան անեն, իսկ մենք միայն պիտակ կպցնենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/925793777504976?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել