Ես չեմ հասկանում մեր իշխանությունները ցանկանում են գյուղացին ապրի արարի, թե թողնի ու հեռանա երկրից: Կես ժամ առաջ մեր շենքի հայաթում իմ բարեկամները մեքենայով կարտոֆիլ էին վաճառում, երկու ոստիկանության մայոր /հավանաբար Էրեբունու բաժնից/ եկան և հրահանգեցին, որ մեքենան հեռանա և 'ապօրինի առևտուրը' դադարեցվի: Արա չեք ամաչում ես ինչ օրի եք հասցնում մարդկանց: Մարդիկ ամբողջ տարի աշխատում են, չարչարվում, իրենց մեքենայով հասցնում Երևան, որպեսզի տեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, բայց... արգելում ենք... ստիպում, որ հանձնի վերավաճառողներին, ովքեր առաջարկում են շուկայականից շատ ավելի ցածր գին, որով առաջնորդվելու դեպքում գյուղացին ոչ թե օգուտ չի տեսնում, այլ մի բան էլ վնասով է դուրս գալիս...
Սա է մեր իրականությունը, որն օր առաջ պետք է փոխել, ոչ թե Սահմանադրությունը փոխել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել