Բա է՞ն ժամանակ ինչու խփեցին...
Առավոտից կարդում եմ հայաստանյան Ֆեյսբուքի անխտիր բոլոր մեկնաբանություններն ու վերլուծությունները... Շատ համոզիչ հիմնավորումներ՝ Արեւմուտքը նախ մտավ Իրաք՝ խառնեց այնտեղ ամեն ինչ, տարիներ անց խրախուսեց ՙԱրաբական գարունը՚, մտավ Լիբիա՝ խառնեց այնտեղ ամեն ինչ, հիմա երկար ժամանակ ռմբակոծում է Սիրիան, խառնելով այնտեղ ամեն ինչ... Չէր կարելի անել այդ ամենը, ու քանի որ արել են, ծայրահեղական իսլամիստների հակահարվածը Փարիզում լիովին տրամաբանական էր... Ընդհանուր գծերով համաձայն եմ...
էդ դեպքում ընդամենը մի հարց՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ծայրահեղական իսլամիստները շատ ավելի հուժկու հարված հասցրեցին Արեւմուտքին՝ զոհերի թիվը առնվազն 10 անգամ ավելի էր... Բա այն ժամանակ ինչու խփեցին՝ ինչ էր արել Արեւմուտքը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.dulyan/posts/1009159239146104
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել