ԱՄՆ-ում աստիճանապար տրամադրություններ են փոխվում: ԱՄՆ Հանրապետական նախագահի թեկնածուների հերթական դեբատները բավականին հետաքրքիր մթնոլորտում են անցել: Տրամպը, ով ԱՄՆ-ում վերջին գործիչը չէ և նույնիսկ այս մրցավազքի լիդերներից մեկն է համարվում, հայտարարել է, որ 100 տոկոսով կողմ է ՌԴ-ի գործողություններին՝ կապված Սիրիայի հետ, և հավելել է, որ դրանից նրա համակրանքը չի ավելանում Ասադի հանդեպ:
Այս հայտարարությունից հետո հետաքրքիր պատկեր է ստեղծվում: ԱՄՆ-ում այդ մասշտաբի գործիչներն այդպիսի հայտարարություններ ինքնանպատակ չեն անում, և սա ազդակ է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ համագործակցելուն, եթե Պուտինը համաձայնվի Ասադին հանել խաղից:
Սիրիայում ապրում են տարբեր հավատք դավանող մարդիկ: Ասադների ընտանիքն Ալավի է, և ըստ երևույթին Ասադը կհամաձայնվի հեռանալ, եթե երաշխավորեն ալավիների ֆիզիկական անվտանգությունը: Այս պահին Ասադները նրանց անվտանգության միակ երաշխավորն են: Բոլոր խաղաքարտերը տանում են նրան, որ Ասադը մոտ ապագայում կարող է լքել Սիրիան որոշ երաշխիքներ ստանալուց հետո:
Ասադի հեռանալուց հետո ԻՊ-ն և Սիրիայի ազատ բանակը կդառնան առոչինչ: Նրանք կա՛մ կկազմալուծվեն, կա՛մ ԱՄՆ և ՌԴ համատեղ ուժերով կոչնչացվեն: