ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստում տխրահռչակ զեկուցող Ռոբերտ Ուոլտերը բազմիցս հայտարարել է, որ դեռևս անցյալ տարվա նոյեմբերին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին և ստացել համագործակցության հավաստիացում: Մեկ տարի է՝ այսօրինակ հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերմունքն այս զեկույցին մեր պատվիրակության մոտ առաջացրել են, մեղմ ասած, անվստահություն և որակավորվել են իբրև անհավանական:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այսօրվա հայտարարությունն իր թվիթերյան էջում ապացուցեց, որ մենք չենք սխալվել, Ռոբերտ Ուոլտերը մոլորեցնում է ԵԽԽՎ-ին:
Անգլերեն լեզվի չտիրապետողների համար թարգմանեմ հայտարարությունը.
«ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր ընդունելուց առաջ պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10203719916716856
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել