BlogNews.am-ն արդեն պատմել է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի մասին, որը եթերում կլինի նոյեմբերի 9-ից՝ ժամը 22:00-ին: Օրեր առաջ մենք ներկա էինք նկարահանումներին և խոսել ենք դերասանական կազմի հետ:

Գլխավոր դերերից մեկը մարմնավորող Գուժ Մանուկյանը, ով չափազանց պատասխանատվությամբ է մոտենում սերիալների ընտրությանը, ուրախությամբ նշեց. «Ես գլխավոր դերակատարներից մեկի հայրն եմ, մյուսի՝ պապիկը: Այստեղ փոխհարաբերությունը լինելու է երեք տղամարդու միջև, ես շատ էի ուզում, որ կերպարս հոգեբանական լիներ, խորը: Անահիտը շատ լավ գիտի դա, նա իր գործի վարպետն է, իսկ ես՝ պարզապես կատարող: Վերջնական պատկերը կերևա արդեն առաջին իսկ սերիաներից»: Պարոն Մանուկյանը նշում է, որ տղամարդկային նման փոխհարաբերություններ կարելի է հանդիպել և իրական կյանքում:

Այս սերիալում իր մասնակցությունն ունի Արման Մարտիրոսյանը, ով հեռուստադիտողին հայտնի է «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Հարազատ թշնամի» հեռուսատասերիալներից և «Սուպեր մամա» ֆիլմից: Արմանը ֆիլմում գլխավոր դերերից մեկն է մարմնավորում. «Կերպարիս անունը Ռուբեն է, բարի է, հասկացող, լուրջ ու տրամաբանող, ում ծնողներն իրար հետ խնդիրներ ունեն»: Արմանը նաև նշում է, որ համադասարանցիներն անհամբերությամբ սպասում են սերիալի առաջին սերիաներին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել