Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը «Комсомольская правдa»-ին տված հարցազրույցում պատմել է ռուսական ինքնաթիռի՝ Թուրքիայի օդային տարածքում հայտնվելու միջադեպի մասին։

«Ինքնաթիռը մարտական առաջադրանք էր իրականացնում Սիրիայի հյուսիսում։ Շատ խիտ ամպեր էին։ Երբ մեր կործանիչը թռչում էր Թուրքիայի սահմանի երկայնքով, սարքավորումները ցույց տվեցին, որ ցամաքային ՀՕՊ համակարգը փորձում է որսալ ռազմական ինքնաթիռը։ Այդ պատճառով օդաչուն ստիպված էր հաշված վայրկյանների ընթացքում հակահրթիռային մանյովր կատարել»,-հաղորդել է Բոնդարևը։

Հենց դրա արդյունքում էլ կործանիչը, պաշտոնյայի խոսքով, «փոքր-ինչ մտել է թուրքական երկինք»։ Նա հավելել է, որ ռուսական կողմն անկեղծորեն խոստովանել է դա։

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով երկրի տարածքում օդային գործողություն իրականացնելու ընթացքում ռուսական ինքնաթիռները երկու անգամ խախտել են Թուրքիայի օդային տարածքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել