12185337_939473546143722_6760767786292025564_oGeorgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը եվրոպական ինտեգրման համար օրակարգային ամենակարևոր բաղադրիչն է։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ Ղարիբաշվիլին այդ հայտարարությունն արել է Էստոնիա կատարած այցի շրջանակներում այդ երկրի վարչապետ Տաավի Ռիյվասի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի ազատականացումը ակնառու կերպով կվկայի Վրաստանին ու նրա եվրոպական ընտրությանն ամուր աջակցելու և իրենց իրականացրած բարեփոխումների իրական արդյունքը։

Ղարիբաշվիլին Տաավի Ռիյվասին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եվրոպական և եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել