Բրիտանական The Independent պարբերականի փոխանցմամբ՝ «Ջաիշ ալ-Իսլամ» խմբավորման («Իսլամի բանակ») սիրիացի ապստամբները վանդակներն են լցրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարյուրավոր կողմնակիցների։
Նրանք նման կերպ Ռուսաստանից պահանջել են դադարեցնել ավիահարվածներ հասցնելը երկրի տարածքում։ Զինյալների տարածած տեսանյութը վկայել է, որ միջադեպը գրանցվել է Դումա քաղաքում, որը գտնվում է Դամասկոսից 10 կիլոմետր հեռավորության վրա։
Զինյալներն ընդհանուր առմամբ բեռնատարների վրա գտնվող վանդակներում տեղավորել են նախագահ Ասադի 400 կողմնակիցների՝ տղամարդկանց ու կանանց։ Խոսքը ալավիների մասին է։
Ընդգծվում է, որ «Իսլամի բանակը» ապստամբական խմբավորումների կոալիցիա է, որը 2013 թվականին ձևավորվել է Սաուդյան Արաբիայի աջակցությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



