Այսօր Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են։ Սրանք ամենաժամանակակից կերպով կազմակերպված ընտրություններ են, որոնք թույլ են տալիս ընտրողներին մնալ տանը, մինչ իրենց փոխարեն կատարվում է ընտրույթունը։ Այսպես ընտրատեղամասերից մեկում հրապարակվել են մասնակցության վերաբերյալ վերջնական արդյունքները այն ժամանակ, մինչ ընտրությունները դեռ ընթացքի մեջ։
Ի դեպ ԵԱՀԿ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան՝ նրանց մասնակցությամբ իսկ կեղծ ընտրությունները չօինականացնելու համար։ Իսկ Ալիևի նախագահական աշխատավայրից Ալի Հասանով անունը կրող չինովնիկը հայտարարել է, թե Ադրբեջանը կարիք չունի միջազգային դիտորդների՝ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար։
Ըստ ամենայնի Ադրբեջանը չունի կարիք նաև ընդդիմադիր ուժերի։ Հիմնական միակ ընդդիմադիր կուսակցությունը՝ Մուսավատը հեռացրել է իր ցուցակներից իր անդամների մեծամասնությանը ու փաստացի հիմնականում չի մասնակցում ընտրություններին։
Այս ամենի հետ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Հրեական համայնքի անդամ լոբբիստ Ջեյսոն Կատսը, ով նշել է, թե Ադրբեջանի ընտրությունները պետք է օրինակ լինեն ԱՄՆ-ի համար։ Չիմացողների համար նմշեմ, որ Կատսը վերջին տարիներին ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսարանից ստացել է 200 000 ԱՄՆ դոլարից ավելի գումար լոբբիստական գործունեություն ծավալելու ու վարձու հոդվածների համար։
Կեցցե Ալիևը ու ժողովրդավարությունը, որ իր ընտանիքն է ստեղծել։