Սիրիայի տարածքում նոր ձևավորված քրդական ինքնավարության կառավարության ղեկավար Օմար Ալուշտան այսօր Էրդողանին մեղադրել է այլ պետության ներքին գործերին խառնվելու մեջ՝ նկատի ունենալով նոր ձևավորված Քրդական ինքնավարությանը: Ինչպես նաև մեղադրել է Օսմանյան կայսրությանը, ով էթնիկ զտումների սկիզբ դրեց Թելլ-Աբյադում արաբ աշխարհազորայինների միջոցով: Օմար Ալուշտան ասել է նաև, որ YPG-ի գլխավորությամբ ստեղծված ինքնավարությունը ստեղծում է Ժողովրդավարական հասարակություն շարժումը (DEM)` մասնակցությամբ արաբների, քրդերի, հայերի և թուրքերի: DEM-ը կլինի այն լոկոմոտիվը, որով Քրդական ինքնավարությունը կինտերգրվի աշխարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել