Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում. ՆալբանդյանԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են հայտարարությունը. «Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։

Այս քայլով Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել