Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստի ընթացքում ամփոփվել են Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքները, անդրադարձ է եղել քարոզարշավին, անդրադարձ է եղել շտաբերի աշխատանքներին:

Էդուարդ Շարմազանովը կարևոր համարեց այսօր՝ Պարագվայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի  ընդունումը, շնորհակալություն հայտնեց Պարագվայի սենատի գործընկերներին՝ բանաձևն ընդունելու համար:

«Սա նշանակում է, որ Ցեղասպանության երևույթը չունի վաղեմության ժամկետ, ինչն էլ այսօր Պարագվայի սենատը ամրագրեց իր բանաձևով»,-հայտարարեց Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել