Բրիտանական պարբերականներից մեկը որոշ մանրամասներ է հրապարակել Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ ԵՄ այս տարվա զեկույցից, որը պետք է հրապարակվի նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո: Եվ ըստ այդ զեկույցի, որում Թուրքիան և հատկապես նախագահ Էրդողանը խիստ քննադատության են ենթարկվում ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետընթացի համար, նշվում է նաև Թուրքիայի կողմից «Իսլամական պետությանը» ցուցաբերվող աջակցության մասին: Չգիտեմ՝ որքանով է հավաստի բրիտանական մամուլի այս արտահոսքը, բայց նման դրույթի զետեղումը զեկույցում բավական ուշագրավ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1031117780240795?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել