ID քարտերով, կենսաչափական քարտերով քվեարկելու ձեռքը կրակն է ընկել մեր ժողովուրդը, հիմա էլ խորհրդարանում իրար հերթ չեն տալիս մեխանիզմների քննարկման ու ֆանտաստիկ մեխանիզմներ առաջարկելու հարցում: Ի՞նչ բարդ բան է քվեարկելուց հետո հավաքել այդ քարտերը, առավոտյան բաժանել, ո՛չ թանաքի խնդիր կլինի, ո՛չ «պեչատելու», ո՛չ էլ հնարավոր կեղծիքի մասին աղաղակելու.... 
Ուղղակի անհրաժեշտ է յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում ընդգրկել անձնագրերի և վիզաների վարչությունից մեկ աշխատակից, այնուհետև այդ քարտերով քվեարկող քաղաքացիները կքվեարկեն, վերջում ընտրաթերթիկն արկղի մեջ գցելուց հետո քարտը կհանձնեն այդ աշխատակցին ու կգնան, իսկ առավոտյան կստանան իրենց անձնագրերը:

Բարդ բան չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել