ԲՀԿ երիտասարդների միության նախագահ, |
1950թ.-ից միջազգային հանրությունը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային օր, սակայն հռչակագիրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948թ.-ին: 62 տարի իրավապաշտպան կազմակերպություններն անում են հնարավորը, որպեսզի ցանկացած պետության քաղաքացի իրեն պաշտանված և վստահ զգա սեփական երկրում: Հայաստանում 2004թ.-ի հունվարի 1-ից գործում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Ինչպես ամրագրված է ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածում, պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի ակզբունքներին ու նորմերին համապատասխան: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Հ.Գ. Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն: