ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանն այսօր Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին հանդես է եկել խոսքով: Ներկայացնում եմ մի հատված պատգամավորի ելույթից. «Պատերազմի շեմին կանգնած մեր երկրում ողջ հայ ժողովուրդը պիտի լինի պետության և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողքին՝ իր մեջ արթնացնելով հավաքական ուժի գիտակցությունը, որում իշխում է ողջ հայ ժողովրդով հայրենիքն ուժեղ ու հզոր պետություն դարձնելու գաղափարը»:
Ոչ վաղ անցյալում սույն տողերի հեղինակը, ինչպես հիշում ենք, իրեն հռչակել էր ընդդիմադիր հեղափոխական, ով ջանք ու եռանդ չէր խնայում տարբեր ամբիոններից խրոխտ կոչեր հնչեցնելու հայ ազգի փրկության և ճահճից ազատելու վերաբերյալ:
Մինչև ընթացիկ տարվա փետրվար ամիս տեղական արտադրության այս «Ֆիդել Կաստրոն» պնդում էր, որ հեղափոխությունն անխուսափելի է, և ինքն իր ստեղծած հասարակական կազմակերպությունով գնալու է մինչև վերջ: Դե, ինչպես ասում են, ՀՀ անկախությանից ի վեր հայ ժողովուրդն այսօրինակ «սպարտակների» պակաս ընդհանրապես չի ունեցել:
Բացի դա, Գևորգյանը մի փոքր ընդվզել էր ԵԿՄ-ի դեմ: Պարբերաբար հրապարակում էին ինչ-որ մեղադրական ստատուսներ:
Ի՞նչ է այսօր փոխվել: Մի՞թե այն ժամանակ Գևորգյանը «կուտը կերել էր», թե պապիախառը (Լևոն Տեր-Պետրոսյանը) մեջքին կանգնած են, ու շուտով լինելու է անիրականալին: Իրեն էլ երևի խոստացել էին ՆԱՏՕ-ի զորքերի գերագույն գլխավոր հրամանատար:
Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և ինչպես երևում է Գևորգյանի ելույթից՝ բոլորս ՀՀԿ-ի հետևից: