Հարց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և, առաջին հերթին, պարոն Ուորլիքին.
-Պարոն, Դուք երեկվա և նախկինի պես պնդո՞ւմ եք, որ անհնար է իմանալ, թե կողմերից որ մեկն է խախտել հրադադարը:
-Ի՞նչ զգացողություն էիք ունենում, երբ հագնում էիք այդ զրահաբաճկոնը:
-Արդյոք հիշեցի՞ք, որ քսանմեկ տարի շարունակ հայն ու ղարաբաղցին ապրում են այն, ինչ Դուք ապրեցիք այդ պահերին...
-Երբ վերադառնաք Ձեր երկիր, դարձյալ հավասարության նշան կդնե՞ք կողմերի միջև:
-Ի՞նչ դիրքերից եք կազմակերպելու հանդիպումը հակամարտող երկրների նախագահների միջև... Ա՞յդ:
Հ.Գ. Պարոն Ուորլիք,
-Հիշո՞ւմ եք` այն անգամ էլ Կասպրչիկն ու Դուք մշտադիտարկում չանցկացրեցիք և չգնացիք առաջին գիծ, որովհետև Ադրբեջանը դարձյալ կրակում էր...
-Երբևէ հիշո՞ւմ եք, որ Հայաստանը նման բան արած լինի:
...Այսքա՛նը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել