«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, որը պայքարում էր էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ, վերջերս դադարեցրել է իր բողոքի հանրահավաքների շքերթը Հանրապետության հրապարակում և փոխարենը որոշել է բողոքի «բազմամարդ» ակցիաներ կազմակերպել ԱԺ-ի դիմաց: Սակայն այս անգամ էլ «Ոտքի, Հայաստանի» բախտը չբերեց, անձրևը խառնեց Անդրիաս Ղուկասյանի և իր մի քանի համախոհների ծրագրերը:
Բանն այն է, որ նախաձեռնության անդամները նախատեսել էին «հուժկու» բողոքի ակցիա կազմակերպել ԱԺ-ի դիմաց և մի քանի գիշեր լուսացնել այնտեղ, սակայն պարզվեց, որ բողոքի եկած «Ոտքի, Հայաստանի» ներկայացուցիչների թիվը չի անցնում ութից, անձրևն էլ մյուս կողմից իր սև գործն արեց: Ի վերջո, «Ոտքի, Հայաստանի» «ռմբարկու» Անդրիաս Ղուկասյանն էլ, տեսնելով, որ երկար մնալն անիմաստ է, հայտարարեց, թե իրենց շուրջօրյա նստացույցը հետաձգում են վաղը:
ՀԳ. Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նրանք կլինեին ինը ցուցարար, եթե Դավիթ Սանասարյանը չլքեր նախաձեռնությունը, սակայն դա էլ չէր փրկի նախաձեռնությանը: