Մի հարց է ինձ խիստ հետաքրքրում. Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ չի խառնվում, ինչի՞ են մարդուն մի գործընթացի չմասնակցելու համար գոռում դավաճան, մարդն իր տեսակետն է հայտնում: Դաշնակցությունն ասում է՝ կողմ է փոփոխությանը և մասնակցելու է «Այո»- ճամբարից, Հրանտ Բագրատյանը դեմ է, դեմ է քվեարկել ու կարծես չի մասնակցում: Ինչո՞ւ եք այս մարդկանց դավաճան անվանում, իրենք պարտավո՞ր են: Ասում են՝ սահմանադրությունը փոխվում է, որ իշխանությունը պահվի կոնկրետ մի 2 հոգու ձեռքում, ինչի որ չի փոխվել արդեն 16 տարի է, նույն խմբի ձեռքում չի՞: Կասկածող կա՞, որ եթե չանցնի Սահմանադրությունը, 2017թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն առաջատար չի լինելու, եկեք անկեղծ խոսենք: Հիմա լավ չի, որ տվյալ մարդիկ սկզբից բացահայտ ասում են, որ չեն մտնելու պայքարի մեջ, որ հերթական անգամ չհիասթափեցնեն: Ով կարող է, թող պայքարի, ի՞նչն է խանգարում ձեզ: Մի խոսքով, խնդիրը ձեր մեջ տեսեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել