Հարգելի՛ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամուլի օրվա առթիվ:
Հասարակական կյանքն առանց ձեզ և առանց լրատվության կլիներ թերի և միապաղաղ: Կարևոր առաքելություն է ձեր առջև դրված. երկրի անցուդարձն ու կյանքը լուսաբանելուց բացի՝ դուք գրում եք նաև մի ողջ ազգի և պետության պատմություն, և ձեր աշխատանքի միջոցով ևս հայ ազգն ու Հայաստանն ամրագրվելու են համաշխարհային պատմության էջերում: Այս ամենից զատ, դժվար և պատասխանատու է լրագրողական աշխատանքը՝ անկախ ամեն հանգամանքից լինել օբյեկտիվ, չարտահայտելով սեփական կարծիքը՝ գործել անաչառ՝ ի շահ պետության և ժողովրդի:
Մամուլը և, առհասարակ, լրատվամիջոցներն են, որ հասարակության և քաղաքացիների համար սեփական ձայնը լսելի դարձնելու և կարծիքն ու խոսքն արտահայտելու հարթակ են դառնում, և հենց այս ասպեկտում է, որ առանց լրատվամիջոցների՝ հասարակական կյանքը մեկ օր անգամ չի կարող գոյատևել:
Տեղին է շեշտել արդեն դասական դարձած այն միտքը, որ լրատվամիջոցները երկրի չորրորդ իշխանությունն են, առանց որի մնացած երեքն արդյունավետ գործել չեն կարող:
Հարգելի՛ լրագրողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ՝ մաղթելով լրագրողական անսպառ երևակայություն և մասնագիտական ձեռքբերումներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/943012872435557
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել