Սարսռեցնող է՝ Կասպից ծովից Սիրիա:
Սթափեցում բոլոր էն հիմարների համար, ովքեր վստահ են, թե էդ իսլամական պետություն կոչված աղբը մեզ ոչ մի բան: Ահավոր մոտ են: Պլյուս դրանց ամեն կերպ օգնող Թուրքիան ու դրա տուզիկ Ադրբեջանը:

Էս նույնիսկ եթե մոռանանք, որ Սիրիայում ապրում են հայեր ու այլ քրիստոնյա ազգեր: Ինչպես նաև մուսուլման արաբներ, որ 100 տարի առաջ մեզ տուն են տվել իրենց հողի վրա, հայերն իրենց համար տուն են ստեղծել էնտեղ:

Ռուսաստանի մասին ինչ կարծիք ասես կարող ես ունենալ: Ես էլ մի եսիմինչ ֆանատ չեմ: Բայց կարևոր է, որ հակակշիռ լինի արևմտյան էս խայտառակ, ցինիկ ու երեսպաշտ քաղաքականությանը: Ինչ կլինի հետո, չգիտեմ: Կարևորը՝ սատկեն մարդկանց արյուն խմող էդ բորենիները, կտրեն էդ չարորակ ուռուցքն ու վերացնեն մետաստազները:

Աստված տա՝ Սիրիան մաքրվի էդ աղբից: Չընկնի պետությունը, երկրորդ Իրաք չդառնա:   

Ինչ նայել եմ էս կադրերը, ուզում եմ գնալ Սիրիայի դեսպանատուն, մարդկանց ասել՝ գիտեք, էլի եմ աղոթելու ձեզ համար: Շատ էլ որ Ռուսաստանի պես զենքով չեմ կարող ձեզ օգնել, բայց դուք հա մտքիս եք, հա աղոթքներիս մեջ...

Միամտությո՞ւն, կնիկական սենտիմե՞նտ: Հա, ի՞նչ անենք: Կարևորը դիմանան մինչև վերջ: 




Հա, ու քանի օր է՝ էս նկարը բացված է թաբերումս: ձեռքս չի գնում փակեմ: 

Քրիստոնյա սիրիացի զինվորները՝ ահաբեկիչ աղբի դեմ կռվի գնալուց առաջ: Ճիշտ ոնց որ մերոնք՝ Արցախի պատերազմի օրերին: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել