Երևանի տոնը յուրաքաչյուր հայի տոնն է` լինի նա Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում: Հազարամյակների խորքից եկած Երևանին շատերն են փորձել ավերել, ոչնչացնել և գրավել, սակայն երբեք ու երբեք Երևանը ծնկի չի իջել` մնացել է կանգուն: Այստեղ են համախմբվել ազգի մեծերն ու հանճարները, այստեղ են ստեղծագործել, երգեր ու բանաստեղծություններ ձոնել նրան: Այսօր էլ, որպես մեծացող, բայց երբեք չծերացող քաղաք` Երևանը յուրաքանչյուրիս համար բացառիկ արժեք է և հպարտություն: Ուր էլ գնաս, որքան էլ հայտնի ու գեղեցիկ քաղաքներում լինես, միևնույնն է Երևանը որևէ այլ քաղաքի հետ չես համեմատի, քանի որ, ինչպես սեփական տունն է անհամեմատելի, այնպես էլ հայրենի երկրի մայրաքաղաքը:
Երևանին ծաղկուն պահելն ու զարգացնելը յուրաքանչյուրիս պարտքն է` մեր ձեռքում է հավերժ գեղեցիկ այս քաղաքն օր օրի ավելի գեղեցկացնելն և շենացնելը: Շնորհավո՛ր ծնունդդ, մեր Երևան…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/940647586005419?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել