Ռուսները փակում են ոչ միայն Թուրքիայի մուտքը դեպի Սիրիա, այլ նաև արգելափակում թուրքական բեռնատարների մուտքը դեպի Ռուսաստան:
Ռուսաստանն արգելափակել է թուրքական բեռնատարների մուտքը երկիր: Դեպի Ղազախստան տարանցիկ փոխադրումներ իրականացնող 100 թուրքական բեռնատարի մուտքը Ռուսաստան արգելվել է՝ տարանցիկ փոխադրման համապատասխան փաստաթղեր չունենալու հիմնավորմամբ: Բեռնատարների մի մասը մնացել է ռուսական սահմանին, մի մասն էլ ճանապարհից հետ է վերադարձել: Թուրք պաշտոնյաները հույս են հայտնում, որ սա կապված չի լինի վերջին շրջանում ռուս-թուրքական լարվածության հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել