Շարունակվում է ԱԺ հերթական քառօրյան, որը զերծ չէ ոչ ստանդարտ իրավիճակներից և կրքերի բորբոքումից, սուր քննադատական դւտարկումներից:
Այսպիսի իրավիճակների մեջ «ամենաբոց» ելույթը Հրանտ Բագրատյանինն էր, որով նա «անարգանքի սյունին գամեց» ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: Բագրատյանը խորացավ տնտեսագիտության ծալքերի մեջ և իր ելույթի ընթացքում այնքան փաստարկան տեղեկություններ և օրինակներ բերեց, որ շատ պատգամավորները գլուխները տնտեսական ցուցանիշների թվերից և տնտեսական վերլուծությունից պտտվեցին: Երևի դժվար չի լինի նաև պատկերացնել, թե ինչ էր կատարվում ԿԲ նախագահի տեղակալի խռովահույզ հոգում: Նա երևի մտածում էր՝ «ամեն ինչ կտայի մենակ Բագրատյանի ձեռքը չընկնեի` քարը-քարի վրա չթողեց»:
Դա էլ հերիք չէ, մինչ Գալուստ Գրիգորիչը մտքերով էր տարված, Բագրատյան Հրանտը պատկերավոր ձևով ներկայացրեց ԿԲ-ի քաղաքականությունը, որ ԿԲ- վարած քաղքականության առաջացրած տնտեսական վիճակը բացի Միքայել Մելքումյանից փոքր-ինչ հասկանալի լինի օրեսդիրի մոլորյալ զավակներին. «ԱԺ-ն մի թունավորեք` սուտ բաներ ասելով, պարոն Երիցյան: Պատկերացրեք բասեին 10 տոննանոց, որի մեջ մի վեդրո ցեխ են լցրել, տնտեսությունը այդ բասեինն է, այն մաքրելու համար ընդամենը պետք է այդ կեղտաջուրը հանել, որ մաքրվի: Ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել, ու դուք չեք էլ ցանկանում շարժվել: Բա ձեզ ինչի ենք պահում, որ մի կոպեկ չեք տալիս բյուջեին: ԿԲ-ն վերցրել, ընկել է դրամի հետեւից: Եթե շատ եք մտածում դրամի մասին, ընդհանրապես դոլարով վարկավորումը վերացրեք»,-նշեց Բագրատյանը:
Բագրատյանի ասածների մեջ ամենաինտրիգայինը հետույքի և տաք բազկաթոռի շփումն էր, քանի որ նրա այս անզուգական համեմատությունը հարազատ վիճակ թվաց որոշներին:
Բնականաբար Ն. Երիցյանին փոթորկից հետ ոչինչ չէր մնում անելու, քան «թրերը» վայր դնել, սակայն կարևորը այն է, որ առջև հանճարեղ մտքերով ու թվերով գրված թուղթ ուներ, որի օգնությամբ, Բագրատյանի խոսքերը տան կտուր գցեց՝ համարելով, որ հարցը փակված է: