Այսօր երկրում տեղի է ունենում կարևոր իրադարձություն, հասարակության շրջանում լայն քննարկումների և հետաքրքրության արժանացած սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվեց քվեարկության:
Անկախ այս գործընթացից՝ չպետք է մոռանալ նաև օրվա տոնի մասին: Այսօր ևս մեկ առիթ է հիշելու և գնահատանքի ու շնորհակալության խոսքեր ասելու ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Սիրելի՛ ուսուցիչներ, թող ձեր ուժն ու եռանդն անսպառ լինի սերունդ կրթելու և դաստիարակելու պատասխանատու գործում: Տառերը դեռ չիմացող մանուկին կրթել-զարգացնելը, կիրթ ու հասուն շրջանավարտ պատրաստելը բարդ և պատասխանատու է և պահանջում է մանկավարժական համբերատար և նվիրումով աշխատանք:
Մեծ հարգանքի են արժանի բոլոր այն ուսուցիչները, ովքեր գիտելիք տալուց զատ՝ աշակերտի համար ընկեր են և հեղինակություն, ովքեր կարողանում են հասկանալ մանկան և պատանու հոգեբանությունը, և, ի վերջո, նրանք, ովքեր ոչ միայն մասնագիտությամբ են ուսուցիչ, այլ նաև կոչմամբ:
Մեզանից յուրաքանչյուրը պետության ապագայի կերտողն է, սակայն այս գործում, թերևս, ամենաէական ներդրումն ունեն ուսուցիչները, քանի որ հենց նրանք են կրթում սերունդներին, անհոգ մանուկին դաստիարակում և պատրաստում արժանավոր քաղաքացի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/937585779644933?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել