Դեկտեմբերի 3-ը 1992-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված և ողջ աշխարհում հաստատված է որպես Հաշմանդամների միջազգային օր: Այսօր տարբեր հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը օր օրի ավելանում է: Հայաստանում կան շուրջ 180.000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Նրանք ունեն բազմաթիվ խնդիրներ, սակայն համար առաջին խնդիրն աշխատանք չունենալու խնդիրն է: Հասարակության մեջ այսօր ամրագրված է այն տեսակետը, որ շատ ու շատ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ այսօր ավելի մեծ ձեռքբերումներ ունեն, քան լիակատար առողջ մարդիկ: Յուրաքանչյուր վայրկյան պետք է այնպես անենք, որ 180.000 մարդկանցից և ոչ մեկն իրեն լքված ու միայնակ զգա, չմեկուսանա հասարակությունից: Նրանք պաշպանության կարիք չունեն, սակայն նրանց արժանապատվությունը պաշտպանելը տգետ մարդկանցից յուրաքանչյուրիս պարտականությունն է: Մենք պետք է խթանենք, որպեսզի նրանք լիակատար ինտեգրվեն հասարակության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/enfiajyan/posts/415859135150936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել