Թուրքիայում լրջորեն անհանգստացած են Լավրովի հայտարարություններից: Ռուսաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրաքի կառավարության միջոցով ռուսական զենք է հասցվում քրդերին, և քրդերն էլ մասնակցում են Ռուսաստանի, Իրաքի, Իրանի ու Սիրիայի կողմից հիմնված հետախուզական մեխանիզմին: Լավրովը հույս է հայտնել, որ թուրքական կողմը զերծ կմնա ահաբեկչության դեմ պայքարում այլ ընդդիմադիր հատվածների դեմ գործողություններից: Թուրքիայում այն ընդունել են որպես Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության «PYD»-ի դեմ թուրքական հնարավոր գործողություններից ձեռնպահ մնալու հորդոր:
Փաստորեն, Լավրովի այս ելույթին էլ զուգահեռ Դավութօղլուն սպառնացել է, որ թուրքական կողմն, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է գործողություններ ձեռնարկել «PYD»-ի դեմ, եթե վերջինիս գրոհայինները փորձեն թափանցել թուրքական տարածք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել