Իշխանությունների ու մեր հասարակության ներկայիս դեգրադացված հոգեբանական վիճակն իր ակունքներն ունի դեռևս 1988-ից 1991 թվականներն ընկած ժամանակահատվածում:
Գանք ըստ հերթականության՝
Ովքեր 1991թ.-ին եկան իշխանության։
1988թ.-ի շարժման ժամանակ հարթակ եկան մարդիկ, որոնց հասարակությունը չէր ճանաչում: Ովքե՞ր էին նրանք, և իրականում ի՞նչ նկրտումներ ուներ նույն այդ հասարակությունը չգիտեր: Հարթակում հայտնված այդ անհայտները շուտով պիտի զգային իշխանություն ունենալու չակերտավոր քաղցրությունը, և դա էր պատճառ հանդիսանալու, որպեսզի շարժման կեսից հարթակում կանգնածների միջև տրոհում առաջանա, ու ի հայտ գա այսպես կոչված ՀՀՇ-ն: Եվ ահա, երբ 1991թ.-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն, և կազմակերպվեցին առաջին համապետական ընտրությունները, շարժման ֆոնի ազդեցությունն օգտագործելով՝ ՀՀՇ կարկառուն դեմքերը եկան իշխանության: Բայց ինչպե՞ս եկան։ Եկան տարերայնորեն, հապճեպ: Խնդիր էր դրված արագ ավատրել իշխանությունը վերցնելու գործընթացը, քանի դեռ մյուս ուժերը չէին հասցրել ինքնակազմակերպվել: Իրականում ոչինչ չփոխվեց, պարզապես հին կոմունիստներին փոխարինելու եկան նոր կոմունիստները, որոնք կանխամտածված, թե անմտածված, արագ հասան իշխանության՝ առանց պետության անկախության հիմքում ազգային գաղափարախոսություն դնելու, պարզապես թղթի վրա արտատպելով այսպես կոչված եվրոպական ժողովրդավարական արժեքներին բնորոշ նորմեր, սկզբունքներ ու գաղափարներ, բայց համաձայնեք, որ հոգով կոմունիստն այդ սահմանված արժեքների կրողը չէր կարող դառնալ: Այսինքն՝ անկախացված ժողովուրդը թողնվեց բարձիթողի վիճակում, և նրան չմատուցվեց, թե որն է Հայաստանի՝ որպես անկախ պետության ապագայի տեսլականը, որն է մեր դերն աշխարհում, ուր ենք մենք գնում և ինչ ունենք տալու, որն է լինելու մեր առաքելությունը՝ որպես ազգ: Ահա այն մեծագույն չարիքը, որի արդյունք հանդիսացան ստորև թվարկվածները.
1. Քրեաօլիգարխիկ իշխանություն՝ հենված թաղային հեղինակությունների վրա:
2. Վտանգավորության աստիճանը հատած մարգինալ հասարակություն, որ ունակ չէ ադեկվատ պաասխանելու պետության առջև ծառացող մարտահրավերներին, որը չի կարողանում տարբերակել երևույթները և բացառապես առաջնորդվում է հիվանդագին էմոցիաներով:

24 տարի անց ոչինչ չի փոխվել, քանի որ ոչինչ չի արվել այդ մարգինալ վիճակներից ձերբազատվելու համար: Մենք հոգով կոմունիստներից պահանջում ենք բաներ, որոնք նրանք տալ պարզապես չեն կարող:

Դրա համար պետք չէ զարմանալ սերժսարգսյանների և իշխանության, ինչու չէ նաև ընդդիմության շարքերում գտնվող շատ-շատերի վրա, որոնք անասնային բնազդից ավելի վատ բանականության կրող են: Նույնը վերաբերում է նաև չինովնիկությանը, որն այսօր Հայաստանում քարտուղարի աշխատանքին հավասար զբաղմունք է Հայաստանում: Հետևաբար հերիք է թոզ փչեն բոլոր այն մադրիկ, ովքեր պետական կառավարման տապալումն ու սոցիալական ծայրահեղ ծանր վիճակը վերագրում են Սերժ Սարգսյանի անձին: Ինստիտուտն ու անձը փողշաղկապված են, ու պետք չէ արհեստականորեն դրանք իրարից զատել: Եթե ինստիտուտը համակարգային հիվանդությամբ է տառապում, ապա ցանկացած անձ դրանում վարակվելուց ապահովագրված չէ: Ու որևէ մեկը չի կարող պնդել, թե Սերժ Սարգսյանին հաջորդող մեր սիրելի անձը նույն անադեկվատն ու հիվանդը չի դառնալու նախագահի կամ այլ պաշտոնում:

Բազմիցս խոսել եմ ազգային գաղափարախոսությամբ օժտված քաղաքացիական հասարակության՝ որպես զսպում-հակակշիռ մեխանիզմի ձևավորման կարևորության ու քաղաքական սերնդափոխության մասին, սրանք են այն երկու հիմնական ելքերը, որոնք կարող են տանել այս ժողովրդի հոգեբանական, նոր հետո ինստիտուցիոնալ համակարգային առողջացմանը: Մնացածը հեքիաթների շարքից է, մենք կգանք լավ կլինի, դուք վատն եք մենք լավն ենք: Չկա նման բան:

Որքան չուզենաք դա ընդունել, բայց իշխանության եկած ցանկացած մարդ, այդ թվում ես, դու ու մնացածը, հաշվի առնելով մարդու էգոցենտրիկ բնույթը, ձգտելու ենք առավելագույնս բավարարել սեփական շահը, այդպես է ամեն տեղ, նույն Եվրոպայում, նույն Ամերիկայում, և Հայաստանն այդ առումով սրբապետություն չի կարող դառնալ: Մի պարզ տարբերություն կա: Ձեր ասած Եվրոպայում նույն իշխանավորը գիտի, որ եթե հարստանալու հետ մեկտեղ հանկարծ անուշադրության մատնի հասարակությանը, ապա այդ հասարակության միասնական, ադեկվատ ու կոշտ ռեակցիան չի ուշանա: Իսկ Հայաստանի պարագայում իշխանությունը մսխում է, հասարակությունն իր անտարբերությամբ ու մարգինալությամբ վարակված նվնվում է պատերի տակ՝ թողնելով, որ ավելի քամեն, քամեն ու քամեն, ճնշեն ու նսեմացնեն:

Ես վաղուց դադարել եմ մեղադրել իշխանություններին կամ Ծառուկյաններին ու Ալեքսանյաններին, գոնե միայն այն բանի համար, որ բիզնես են անում: Համաձայնեք, որ նման խոշոր բիզնես պահել ամեն մեկը չի կարող, ուրեմն գոնե այդքան խելք ունեն. այլ խնդիր է, որ բարոյական նորմերի կրող չեն, իսկ դա, նորից եմ կրկնում, հասարակության ոչ համարժեք պատասխանի ու վարքի արդյունք է, որովհետև մեր հասարակության մեջ քցվողները, վաճառվողները, տականքները քանակով բավական մեծ են՝ շարքային քաղաքացուց մինչև բարձր պաշտոնյա:

Հետևաբար նոր կոմունիստների իշխանության օրոք առաջին քայլը, որը կարող է երկարաժամկետ տեսլականում դրական միտում ցույց տալ, նախ տարրական քաղաքացիական կուլտուրայի կրող հասարակության ձևավորումն է, որտեղ մարդիկ նախ պիտի իրար հարգեն, հետո նոր վերևներից իրենց նկատմամբ հարգանք պահանջեն: Անհրաժեշտ է, որպեսզի նույն այդ հասարակության յուրաքանչյուր անդամ սեփական շահից այն կողմ նաև հանրայինի կարևորությունը տեսնի: Դա է ճանապարհը, որի միջոցով հնարավոր կլինի հասնել զսպում-հակակշիռների ընդունված ու գործուն համակարգին, որտեղ արդեն կարևոր կլինի ոչ թե նախագահի անձի ով լինելը, այլ նրա կատարած գործը: Որպեսզի ասածս պարզ հնչի, ապա ստացվում է հետևյալը, այո՛, Սերժ Սարգսյանը վատ նախագահ է, մեծամասամբ վատ է աշխատում, և արդարացված են իրեն ուղղված քննադատությունները, բայց եթե հանկարծ ինչ-որ մի բան լավ է անում, ու կարելի է ասել, որ լավ արեց, ոչ թե հասարակությունը պիտի կիսվի երկու մասի ու իրար կոկորդ պատռի՝ մի մասն ասի՝ մեկ է, ինքը վատն է, արա, ինքը ով է, որ լավ բան անի, այլ պիտի ընդունի, որ լավ է արել, իսկ վատի դեպքում համարժեք քայլերով բացատրրի, որ վատ է արել ու պիտի շտկի: Թե չէ նվնվալը, կայքերում առյուծ կտրելը, իրար միս հոշոտելը, ժարգոնային բառարանն իրար դեմ բացելն անպտուղ ու անիմաստ ժամանակի վատնում է... ՊԱՐԶԱՊԵՍ

ՊԱՐԶԱՊԵՍ ՍՈՎՈՐԵՔ ԸՆԴՈՒՆԵԼ ՁԵՐ ՉԱՓՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԻՇԵՔ, ՈՐ ՁԵՐ ՃՇՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԷԼԻ ՃԻՇՏ ԿԱ, ԴԱԴԱՐԵՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԴ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ, ԴԱԴԱՐԵՔ ԱՆԻՄԱՍՏ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ ՀԱՇՎԵԼ ՈՒ ՃԱՌԵԼ, ԳՈՐԾ ԱՐԵՔ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել