Ինչպես գիտեք, այսօր թիվ 1 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը և ինքնաառաջադրված, Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը: 
Ներկա պահին ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի «մանկլավիկները» շենքերի առաջ ցցված մարդկանց որսում են և համոզելով իրենց տրամադրված մեքենաներով տանում են ընտրատեղամասեր և ստիպում են, որպեսզի քաղաքացիները ընտրեն Ռոբերտ Սարգսյանին: Սարսափելի բան է տեղի ունենում: Քանի դեռ այս հպատակային և ստրկատիրական իրավիճակը առկա է մեր երկրում, ապա մենք իրավունք չունենք ապագայի հետ կապված որևէ լավ բան պատկերացնել, քանի որ առաջին հերթին հենց ժողովրդի մի մեծ մասն է խաղում խամաճիկի այս դերը: Թաղի խառոշիներ, բիբիսիներ, մանկլավիկներ, 1 բանկա մեղրով ծախվածներ... Ահա այսպիսի կատեգորիայի մարդկանց շնորհիվ է, որ մենք մեր երկրում ապրում ենք ճնշված, և ինչ էլ անեն ներկայիս իշխանությունները մեզ տեղն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել