Հայտնի է, որ դեռևս Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներից Վրաստանը երկրի իմիջը բարձրացնելու համար հսկայական գումարներ է ծախսում գովազդային հոլովակները համաշխարհային ճանաչում ունեցող հեռուստատեսություններով ցուցադրելու համար:

Ներկայում ևս այդ ավանդույթը պահպանվում է. կրկին միլիոնավոր դոլարներ են տրամադրվում Վրաստանի պետական բյուջեից՝ այդ երկրի տնտեսության, բիզնես ծավալելու համար առկա նպաստավոր պայմանների, հարկային արտոնությունների, տարանցիկ հնարավորությունների, զբոսաշրջության ոլորտի և այլ լավ կողմերի ներկայացման համար: Գովազդային հոլովակների պատրաստման համար ևս կլորիկ գումարներ են ծախսվում, և դրանց բովանդակությունը հաճախ թարմացվում է:

Ի դեպ, ընթացիկ ամսվա սեպտեմբերի 21-ից մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսն ամերիկյան հայտնի CNN հեռուստատեսության եթերով կցուցադրվի Վրաստանը գովազդող 30 վայրկյան տևողությամբ հոլովակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել