Картинки по запросу լղհՀաշվենք:
ա/.Հարբեցողը /ալիեւը/ երեկ չգնաց Մոսկվա` մասնացելու մզկիթի բացմանը:
բ/.Առ այս պահը հայտնի չէ` գնալու է Նյու-Յորք` ՄԱԿ-ի գագաթնաժողովին, թե` ոչ: 
Կարծում ենք` ոչ:
Քանզի.
Արեւմուտքի հետ հարաբերությւոնները Հարբեցողը զրոյացրել- հողանցել է:
Չի համաձայնել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ` ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Գնա, որ ինչ անի?:
գ/.Ամերիկյան կոնգրեսականների այսօրվա բաց նամակը, Ադամ Շիֆի կոշտ դիմումն Ուորլիքին ազդանշանում են, որ ԱՄՆ-ն ու արեւմուտքը /հիշենք ԵԽԽՎ հայտարությունը նաեւ, դիտորդներ չուղարկելը ադրբեջանական ընտրություններին/ էլ ավելի են ուզում պատժած լինել Ալիեւին:
Կոնգրեսականները հենց այնպես չէին գրի այդ հայանպաստ նամակը:
Մյուս կողմից.
դ/.Ալիեւը նոյեմբերի մեկին ընտրությունների է, եթե շատ ջղայնացնի արեւմուտքին, հնարավոր են նաեւ Ադրբեջանում հեղափոխական զարգացումներ:
ե/.Առանձին քննարկման թեմա են կոնգրեսականների առաջարկները` շփման գծի մասով...որը մեկ բառով հակընդդեմ հայց է Ռուսաստանին, որը ցանկանում է սեփական խաղաղապահները սղղղացնել Ղարաբաղի ուղղությամբ... կոնգրեսականներն էլ ասոմ են` ԵԱՀԿ դիտորդների քանակը պետք է ավելացնել շփման գծում...
Հ.Գ. Մի խոսքով. եզրակացություն անելու համար շտապել պետք չէ, սակայն ստատուս-քվոյի շուրջը լիքը հետաքքիր զարգացումներ են ընթանում...
Տեսնենք-տեսնենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել