Քանդակագործ Դավիթ Բեջանյանի՝ «Հավերժության ժապավեն» կամ «Հուշարձան ճանապարհաշինարարներին» այս պղնձաձույլ՝ մոտ 20 մետր բարձրություն ունեցող արձանը, որը տեղադրված է Երևան-Սևան մայրուղու 33 կմ-ի վրա, մայրուղու ձախ կողմում հոգեվարքի մեջ է: Փրկություն է պետք:
Նկարից երևում է, որ այն հետևողականորեն ոչ թե վերականգնվել կամ ուշադրության է արժանացել, այլ թալանվել է մինչև զարկերակի վերջին զարկը: Այս տեմպերով որ շարունակվի, ապա շուտով կհայտնվի 4-րդ նկարը, որում պատկերված կլինեն արդեն հենասյուները:
Այս քանդակի մասին շատ է խոսվել, շատ է բարձրաձայնվել, սակայն պատկան մարմիններն ականջալուր չեն, կամ էլ խնդիրը 10-րդական է:
Եթե այս հարցին լուծում չտրվի, ապա արձանների կողոպուտը կրելու է մասսայական բնույթ:
Հարգելի՛ պատկան մարմիններ, արձանների պահպանության հարցն արդեն օրհասական է: Տրամաբանական չէ մի կողմից նոր ստեղծվող արվեստի գործերին ծափահարել, իսկ մյուս կողմից՝ եղածը «վարի տալու» գործընթացին դիտորդի ու ափսոսողի դիրքերից նայել:
Թե ովքեր են մեղավոր, ինչն է ստիպում մարդկանց նման քայլերի դիմել և այլն, անարդյունք դիսկուրսներ են: Այս պահին անհրաժեշտ է ՓՐԿԵԼ «Հավերժության ժապավենը», այլապես «հավերժությունը» կպատվի «սև ժապավենով»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1043668275673612&set=a.181169541923494.36822.100000913485653&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել