Ուղիղ 24 տարի առաջ հայ ժողովուրդը 《այո》ասաց Հայաստանի անկախացմանը, 《այո》ասաց ազատ և ինքնիշխան հայրենիք ունենալու գաղափարին:
Չվախենալով իր առջև ծառացած բազում խնդիրներից, ընթացող պատերազմից և դրա հետևանքներից, հայ ազգն ուժ գտավ առաջ ընթանալու և աշխարհին ցույց տալու, որ անգամ պատերազմը չի կարող կանգնեցնել ազատատենչ և ստեղծարար ազգին: Ինչպես ցույց է տվել պատմական փորձը` այն ազգը, որը չունի ազատության ձգտում, ժամանակի ընթացքում հեռանում է պատմության թատերաբեմից և ձուլվելով այլոց` դադարում է որպես ազգ գոյություն ունենալ:
Այսօր ունենք անկախություն և պետականություն, սա մեծագույն նվաճում է, որը պարտավոր ենք պահել և զարգացնել: Այժմ հպարտանալու առիթները շատ են` անկախ երկիր, կայուն և մարտունակ բանակ, նվաճումներ բազմաթիվ բնագավառներում և որ ամենակարևորն է`ունենք երկիր, որն աշխարհին ասելիք ունի: Օրվա խորհուրդը ևս մեկ առիթ է արժեվորելու և գնահատելու ունեցածը, սակայն առիթ է նաև շեշտելու խնդիրներն ու բացերը:
Չկա մի երկիր, որը չունենա խնդիր, յուրաքանչյուրի մոտ դրանք տարբեր են` կախված սուբյեկտիվ գործոններից, աշխարհաքաղաքական պայմաններից և այլն: Այս առումով, բնականաբար, Հայաստանը բացառություն չէ:
Այնուամենայնիվ, օրը հաղթական է և դրականով լի, շնորհավորում եմ բոլորիս, մեր երկրին մաղթում խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/930886390314872?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել