Image result for օդուժ ռուսաստանՎրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով հակադարձել է ԶԼՄ-ներում տարածած այն տեղեկատվությանը, որ Վրաստանն օդային տարածք կտրամադրի ռուսներին՝ Սիրիա թռիչքներ իրականացնելու համար:

ՊՆ հաղորդման համաձայն՝ 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմից հետո ռուսական կողմը չի դիմել Վրաստանին նման հարցով, թեև ըստ Վրաստանի ռազմական գերատեսչության՝ նույնիսկ եթե նման բան տեղի ունենա, այսինքն՝ իրենց Ռուսաստանը դիմի հիշյալ խնդրով, ապա պատասխանը կլինի միանշանակ բացասական:

Հ.Գ. Ուզում ա ասի, գլուխները պատով են տվել, թող գնան, որտեղով ուզում են թռչեն: Էլ չի ասում, որ ռուսական օդանավերը վերջին տարիների ընթացքում բազմիցս աղտոտել են «վրացական օզոնային շերտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել