Newsbook.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Արդարադատության նախարար նշանակվելուց հետո, ըստ ՀՀԿ ցուցակի, մանդատը պետք է բաժին հասնի «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանին:

Վերջինս NewsBook-ի հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից և դրական է տրամադրված օրենսդիրում իրեն սպասվող աշխատանքին: Բեքարյանն ասաց, որ ինքը Ազգային ժողովում աշխատանքային փորձ ունի և որևէ խնդիր չի տեսնում պատգամավորական աշխատանքի հետ կապված:

«Եթե ժամանակին համաձայնություն եմ տվել այդ գործընթացին, բնական է, որ դրական եմ տրամադրված: Հիմա արդեն օրենքով նախատեսված գործընթացը պետք է լինի»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել