Գտնվում ենք Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում և շփման գծում, որոնք նախօրեին ադրբեջանական կողմից ենթարկվել են կրակահերթի:
Շրջում ենք տներով և ծանոթանում իրավիճակին: Նողկալի է, որ ադրբեջանական կողմը գիշերով կրակ է բացում քնած խաղաղ բնակչության վրա. սա լավագույնս է բնորշում մեր թշնամու ճղճիմ լինելը: Ինչպես միշտ, Հայկական բանակի կազմակերպված և պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդին ցույց տրվեց իր նողկալի անկյունը: Հպարտանալ է պետք այն մարդկանցով, ովքեր ապրում են սահմանամերձ այն համայնքներում, որոնք պարբերար ենթարկվում են թշնամու ագրեսիային:
Նման մարդկանց հետ շփվելիս և նրանց կենցաղին ծանոթանալիս լավագույն «գնահատականն է» տրվում որոշ գործիչների ասված վերամբարձ խոսքերին, որոնք առնչվում են հայրենասիրությանը և հայրենիքի պաշտպանությանը: Սահմանամերձ համայնքի բնակիչներն ամպագոռգոռ խոսքեր չեն ասում, այլ ապրում են հայրենի հողում, ապրում և արարում, ստեղծագործում և զավակներ ունենում՝ չնայած այն փաստին, որ սահմանից այն կողմ ցանկացած պահին` անգամ գիշերը, կարող են կրակ բացել կամ փորձել դիվերսիոն գործողություններ իրականացնել իրենց հանդեպ: Մեր շփումների ընթացքում կրկին վստահեցրեցինք բոլորին, որ անկախ տարածությունից մայրաքաղաքում և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում և համայնքերում ուշի-ուշով հետևում են սահմանին տիրող վիճակին և պատրաստ են ցանկացած պահի գտնվել սահմանին ու սահմանամերձ համայնքում ապրող մեր հայրենկիցների կողքին:
Մինչ այս պահն արդեն եղել ենք Սևքար, Բերքաբեր, Սարիգյուղ, Ոսկեվան և Կայանավան համայնքերում, ակայն մեր այցերը դեռ շարունակվում են:
Հավելեմ, որ այս պահին իրավիճակն արդեն կայուն է` առանց կրակոցների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել