Ընդդիմադիր և այլընտրանքային քաղաքական ուժի (անունները չտամ) հնարավոր ու անհավանական միավորումը՝ թեկուզ մեկ միասնական թեկնածուի կարճաժամկետ նախաձեռնության շուրջ, մի տեսակ ինձ պատկերանում է դարձյալ երկու անձի միջոցով:
Կոմունիստական կուսակցության՝ «պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» կարգախոսն ու դրա պատկերաքանդակը կարող են բնորոշել սույն քաղաքական գոյացությունների «սիլի բիլին», որտեղ հայտնի լիդերները դեպի մեզ կպարզեն իրենց բնորոշ ռեսուրսներն ու գործիքները, իմա ՝ մուրճն ու մանգաղը: Մուրճը՝ որպես շինականի, գյուղացու, աշխատավորի, մանգաղը՝ որպես մահվան խորհրդանիշ՝ մարտիմեկյան ողբերգությունը քաղաքական առևտրի առարկա դարձնելու ակնարկով:
Դերաբաշխումը կատարված է, ինչպես ասում են՝ կոճակը կա, մնում է վերարկուն գտնվի, հա, մեկ էլ՝ հանկարծ տեղերով չփոխվեն դերակատարները...



