Վերջին շաբաթների ընթացքում վրացական ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվող հարցերից մեկի պատասխանն արդեն հայտնի է: Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովի հոբելյանական 70-րդ նստաշրջանին մասնակցող Վրաստանի պատվիրակությունը կղեկավարի վարչապետ Ի.Ղարիբաշվիլին: Ինչպես և նախորդ անգամ, այս դեպքում ևս հեռակա վեճ էր բռնկվել նախագահի և վարչապետի միջև: Բանն այն է, որ Մարգվելաշվիլիի կողմնակիցները պնդում էին, որ գագաթնաժողովին պետք է ելույթ ունենա նախագահը՝ որպես երկրի ղեկավար, ըստ նրանց, դա է պահանջում նաև սահմանադրությունը: Սակայն վարչապետի կողմնակիցների կարծիքով՝ Վրաստանում ներքին և արտաքին իշխանությունն իրացնում է վարչապետը, ուստի վերջինս իր լիազորություններով և նաև պատասխանատվությամբ գլխավոր անձն է համարվում երկրում:
Ի վերջո, որոշումը կայացվել է վարչապետի օգտին, և ինչպես հայտարարել է ԱԳՆ ղեկավար Թամար Բերուչաշվիլին՝ վրացական պատվիրակության ղեկավարելու է վարչապետ Ղարիբաշվիլին:
Այսպիսով, արդեն երկրորդ անգամ վարչապետը հաղթանակ է տանում Մարգվելաշվիլիի նկատմամբ, ինչն, ըստ երևույթին, հետագայում ավելի կսրի վերջիններիս միջև առկա ոչ բարիդրացիական հարաբերությունները: