Այսօր ցերեկով Հանրապետության հրապարակով տուն էի գնում: Մի քանի ոստիկան էր կանգնած, փակցված էին «Ոտքի Հայաստանի» պաստառները...
Իսկ ահա բոլորին ոտքի հանելու կոչեր հնչեցնողները չկային: Անդրիասն ու Սանասարյան Դավիթը...
Մտածեցի, որ ընդմիջման ժամ է, գնացել են սնվելու և հանգստանալու...
Ախր, ցանկացած ծրագիր պահանջում է ոչ միայն հայեցակարգ, այլև աշխատանքային օրենսդրության հոդվածների կիրառում: Հիմա էդ մարդիկ որ շարժում են անում, հո 16 ժամ չե՞ն աշխատելու, հո սոված չե՞ն մնալու...
Ի վերջո, կարող է իրենց կազմակերպության արհմիությունը մեղադրել հայաստանյան իշխանություններին, որ իրենց աշխատակիցների աշխատանքային և մարդկային իրավունքները չեն հարգվել...
Հա, ոստիկաններից մեկն ինձ բացատրեց, որ ոչ թե ընդմիջման են գնացել, այլ իրենց մոտ աշխատանքի երեկոյան գրաֆիկ է: Ցերեկը հրապարակում շատ շոգ է, այդ պատճառով էլ աշխատանքները սկսվում են ժամը 19-ից հետո:
Դե, շատ լավ է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/679087952195666
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել