Ես անչափ ուրախ եմ, որ Դուք ամբողջովին տիրապետում եք քաղաքագիտական այբուբենին: Բայց ցավոք Ձեր այբուբենը չի համապատասխանում ժամանակակից այբուբենին, մեր Ա տառը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է Ձեր Ֆ տառը, հավատացեք՝ ժամանակները փոխվել են: Հանցագործը չի լինում չակերտավոր. նա միշտ մնում է հանցագործ: Ձեր և հանցագործների համագործակցության մեջ նոր բան չեմ տեսնում` ուղղակի թեման ակտուալ դարձավ, երբ բոլորով հանդես եկաք այդ հայտարարությամբ: Իսկ Հայաստանում հանցագործների շիթիլ տնկողները Դուք եք եղել, ովքեր տզրուկի պես քաշում են ժողովրդի ամբողջ արյունը: Ձեր մեջբերման մեջ համեմատական եզրեր չեն կարող լինել: Դուք օրինակ եք բերում տանձը, բայց ցուցադրում արքայախնձորը: Այսօր ամբողջ աշխարհը դեմ է հանցագործությանը, իսկ Դուք ոչ միայն կողմ եք, այլև ձեռք եք մեկնում: Հավատացեք՝ երկիրը Ձեզ համար «Մարիո» խաղը չէ, որ մեկ անգամ չկարողացաք՝ ևս մեկ անգամ փորձեք:
Առաքել Սեմիրջյանի գրառմանը կարող եք ծանոթանալ այստեղ