Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆաշիստական Գերմանիայի ծրագրով սպանվեց վեց միլիոնից ավել հրեա: Համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ստեղծվեց Իսրայել պետությունը, որտեղ այժմ ապրում է մոտավորապես այնքան հրեա, որքան կոտորվեց գերմանացիների կողմից: Արդեն մի քանի տասնամյակ է՝ Իսրայելն ու Գերմանիան՝ առանց մոռանալու իրենց անցյալը, իրար հետ համագործակցում են աշխարհին սպառնացող այլ վտանգներ չեզոքացնելու ուղղությամբ: 
Հիմա հարց է ծագում, թե բոլոր հրեաները դավաճա՞ն են, որ համագործակցում են գերմանացիների հետ, թե՞ բոլոր գերմանացիներն են դավաճան, որ իրենց հայրերն ու պապերը ամբողջ աշխարհի կողմից ճանաչվեցին հանցագործ-մարդասպան ու դատվեցին, իսկ նրանք այդքանից հետո համագործակցում են հրեաների հետ...
Ասածս այն է, որ եթե այսօր երկրին սպառնում է ավելի մեծ վտանգ, քան անցյալում տեղի ունեցած հանցագործությունն է, հանուն երկրին սպառնացող այդ վտանգի չեզոքացման, կարելի է որոշ հարցերում համագործակցել նաև նախկին «հանցագործների» հետ ու փրկել երկիրը: Սա քաղաքագիտական այբուբեն է, որը չհասկանալը վտանգավոր է պետության ապագայի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել