Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախագահ Մարգվելաշվիլիին որակել է որպես «իսկական ազգային նախագահ»: Սակայն վարչապետն այդպիսով ոչ թե ցանկացել է ընդգծել նախագահի հայրենասիրությունն ու ազգային գործիչ լինելու հանգամանքը, այլ անուղղակիորեն ծաղրել է՝ նկատի ունենալով, որ երբ Մարգվելաշվիլին ներում է շնորհում «Միացյալ ազգային շարժում կուսակցության» անդամ հանցագործին, ապա կարող է նույն կերպ վարվել նաև Սաակաշվիլիի և այժմ իրենց պատիժը կրող մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ վերջիններիս ևս ներում շնորհելով:
Երեկ նախագահ Մարգվելաշվիլին ներում է շնորհել 108 դատապարտյալի, ովքեր դատապարտվել էին տարբեր հանցագործություններ կատարելու համար: Վերջինների թվում էր նաև «ՄԱՇ» ներկայացուցիչ, նախկին նախագահ Սաակաշվիլիի թիմի անդամներից մեկի եղբայրը:
Թերևս տվյալ հանգամանքով է պայմանավորված Ղարիբաշվիլիի վրդովմունքը:
Հ.Գ. Սպասենք Մարգվելաշվիլիի պատասխանին, որը, կարծում եմ, ավելի սուր կլինի: